Կաթոլիկ եկեղեցին իր բազմադարյա արգելքներով ու ինկվիզիցիայի արյունոտ տեռորով անձնավորում էր «ծնողի կերպարը», որին և պատկանում էր իշխանության մենաշնորհը` «գաղտնիքը» պահելու պատրվակով։ Եվ պահպանում էր «գաղտնիքը» սեփական իշխանությունն ամրացնելու նպատակով։
Էս մեր խեղճ ազգը ոչ միայն աղանդակալել է, այլև մոլորվել ու անմտացել, ինչ դիվահար ու մոլորյալ բախտագուշակների, պառավական ու տգետ հեքիմների, ճակատագրապաշտների դուռը ասես չի գնում, միայն թե օգնություն գտնի։
Առակագրի խոսքի համաձայն` երիտասարդությունն այն տարիքն է, երբ մարդը հույժ ընդունակ է ուրախության, քանի որ ո՛չ երեխայի նման անկատար է, ո՛չ էլ ծերի նման ուժասպառ:
Վրացու հոգեբանությամբ և մտածողությամբ` Վրաստանում կառուցված բոլոր տեսակի հուշարձանները միայն իրենն են: Այլազգիների, մանավանդ հայերի կերտած ոչ մի կոթող կամ մշակութային հետք նրա համար ընկալելի ու ընդունելի չեն: Այդ է պատճառը, որ վրացական իշխանությունները կամ սեփականում են, կամ էլ ոչնչացնում մեր քաղաքակրթական արժեքները:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...